Արփինե Սարգսյանը Տավուշում հանձնարարել է ուժեղացնել անտառային հրդեհների կանխարգելումը
Հասարակություն
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 16-ին Տավուշի մարզում ամփոփել է ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչության՝ 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ոլորտի ներկայացուցիչներ։ Ներկայացված տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներում գրանցվել է 471 կանչ, որոնցից 134-ը եղել են տեխնածին, 30-ը՝ տարերային և այլ բնույթի դեպքեր։
Մարզում արձանագրվել է 113 հրդեհ, որոնցից 49-ը՝ բուսածածկ և խոտածածկ տարածքներում, իսկ մեկը՝ անտառածածկ տարածքում։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ուժեղացնել անտառային հրդեհների կանխարգելման, բնակչության իրազեկման և վերահսկողական աշխատանքները՝ համագործակցելով համայնքների ու պատասխանատու կառույցների հետ։
Քննարկվել են նաև գետերի վարարումների, անտառային ճանապարհների բարելավման, կուտակված թափուկի մաքրման, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հարցերը։ Նախարարը կարևորել է միջգերատեսչական համագործակցության շարունակական ամրապնդումը արտակարգ իրավիճակների կանխարգելման և արագ արձագանքման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ