Պուտինին հայտնել են, որ Ղրիմ տանող «Նովորոսիա» մայրուղին ամբողջությամբ գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության տակ
Ռուսաստան
Զապորոժիեի մարզի նահանգապետ Եվգենի Բալիցկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ Ռ-280 «Նովորոսիա» մայրուղին, որն ապահովում է կապը Ղրիմի հետ, ամբողջությամբ գտնվում է ռուսական զինված ուժերի վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Բալիցկու խոսքով՝ ճանապարհի նկատմամբ լիարժեք վերահսկողությունը հնարավոր է դարձել ռուս զինվորականների գործողությունների շնորհիվ։ Նա նաև նշել է, որ վերջին շրջանում զգալիորեն նվազել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունը, ինչը, ըստ նրա, պայմանավորված է ռուսական բանակի կողմից կիրառվող հակաանօդաչու պաշտպանության միջոցների կատարելագործմամբ։
Նահանգապետը հավելել է, որ ռուսական ուժերը շարունակաբար բարելավում են անօդաչու սարքերի դեմ պայքարի միջոցները և վստահություն հայտնել, որ իրենց առջև դրված բոլոր խնդիրները կկատարվեն։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ «Գերան» անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Ուկրաինայի Չեռնիգովի մարզում գտնվող էլեկտրական ենթակայանին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ