Խախտումները վերացվել են․ «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցը կրկին կգործի
Հայաստան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող «Հեքիաթային կիրճ» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կրկնակի ստուգման արդյունքում արձանագրվել է՝ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են, ինչի հիման վրա թույլատրվել է խոհանոցի գործունեության վերականգնումը։
Այսպիսով, ճամբարի խոհանոցը կրկին կկարողանա իրականացնել սննդի պատրաստման և սպասարկման աշխատանքներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ