Մերցը փորձում է տնտեսական խնդիրները լուծել Ռուսաստանի հետ առճակատման միջոցով. Մեդվեդչուկ
Աշխարհ
«Другая Украина» շարժման ղեկավար, Ուկրաինայում նախկինում արգելված «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության նախկին առաջնորդ Վիկտոր Մեդվեդչուկը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը փորձում է երկրի տնտեսական խնդիրները հաղթահարել Ռուսաստանի հետ առճակատման քաղաքականության միջոցով։ Նրա հոդվածը հրապարակվել է «Другая Украина» շարժման պաշտոնական կայքում։
Մեդվեդչուկի պնդմամբ՝ Մերցը մեծացնում է ռազմարդյունաբերական համալիրի դերը և կրճատում քաղաքացիական արտադրության ծավալները՝ ակնկալելով, որ դա կբարելավի Գերմանիայի տնտեսական իրավիճակը։ Նա նաև նշել է, որ նման քաղաքականությունը, իր գնահատմամբ, դատապարտված է ձախողման, և կոչ է արել Գերմանիայի կանցլերին ուսումնասիրել երկրի պատմությունը՝ հիշեցնելով, թե նման մոտեցումներն ինչ հետևանքներ են ունեցել անցյալում։
Հոդվածում հիշատակվում է նաև, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին՝ կոչ անելով ավելացնել հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների մատակարարումները՝ Կիևի վրա իրականացված լայնածավալ հարձակումներից հետո։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ