Լեհաստանի պաշտպանության նախարարը կոչ է արել Կիևին՝ իր քաղաքացիներին հարգել Լեհաստանի օրենքներն ու կարգը
Աշխարհ
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է իրենց քաղաքացիներին կոչ անեն Լեհաստանի տարածքում պահպանել օրենքն ու հասարակական կարգը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարի խոսքով՝ Լեհաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները, որպես երկրի հյուրեր, պարտավոր են հետևել տեղական օրենքներին և գործող կանոններին։ Նա ընդգծել է, որ Կիևը պետք է համապատասխան կոչով հանդես գա իր քաղաքացիների հասցեին՝ նման դեպքերը կանխելու նպատակով։
Կոսինյակ-Կամիշը հիշատակել է նաև մի շարք աղմկահարույց միջադեպեր, որոնց մասնակից են եղել Ուկրաինայի քաղաքացիները։ Մասնավորապես, նա անդրադարձել է ուկրաինացի բլոգերի դեպքին, որը սպորտային ավտոմեքենայով մուտք էր գործել Տատրաների ազգային պարկի Մորսկե Օկո լճին տանող փակ հետիոտնային ճանապարհ։ Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարը նաև կոչ էր արել Լեհաստանում գտնվող զորակոչային տարիքի բոլոր ուկրաինացիներին վերադառնալ հայրենիք և ծառայել Ուկրաինայի զինված ուժերում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ