Կադաստրի կոմիտեն հայտնել է ինտերնետի խափանման մասին
Հայաստան
Կադաստրի կոմիտեում մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապը։
Կոմիտեից հայտնում են, որ այսօրվա ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ միայն կապի վերականգնումից հետո։
Սպասարկող ընկերությունն այս պահին իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար։
Կադաստրի կոմիտեն հայցել է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարության համար և հայտնել, որ կապի վերականգնման մասին կտեղեկացնի լրացուցիչ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)