Օդերևութաբանը գնահատել է՝ արդյոք Եվրոպայից ծայրահեղ շոգը կհասնի Ռուսաստան
Ռուսաստան
Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի կարճաժամկետ կանխատեսումների բաժնի ղեկավար Ալեքսանդր Գոլուբևը հայտարարել է, որ առաջիկայում Եվրոպայում գրանցվող ծայրահեղ շոգը, ամենայն հավանականությամբ, չի տարածվի Ռուսաստանի տարածք։ Այս մասին նա ասել է «Говорит Москва» ռադիոկայանի եթերում։
Սինոպտիկի խոսքով՝ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանում նորմայից զգալիորեն բարձր ջերմաստիճաններ չեն սպասվում։ Նա պարզաբանել է, որ Սահարայից եկող տաք օդային հոսքերը կանխվում են ակտիվ ցիկլոնների, մասնավորապես՝ բարձրադիր ցիկլոնի ազդեցության պատճառով, ինչը թույլ չի տալիս շոգ օդային զանգվածներին հասնել երկրի մեծ մաս։
Գոլուբևի խոսքով՝ ծայրահեղ շոգը հասել է միայն Կալինինգրադի մարզ, որտեղ որոշ օրերի օդի ջերմաստիճանը գերազանցել է +30 աստիճանը։ Միաժամանակ նա նշել է, որ նմանատիպ ծայրահեղ շոգերն առավել հաճախ բնորոշ են Արևմտյան Եվրոպային։ Ավելի վաղ «Մետեո» կանխատեսումների կենտրոնի սինոպտիկ Ալեքսանդր Իլինը հայտնել էր, որ հուլիսի 20-ին Մոսկվայում օդի ջերմաստիճանը կարող է հասնել +30 աստիճանի։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ