Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Հասարակություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է անցկացվել անհատ ձեռնարակատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Կիևյան 16/2. շաուրմայանոց), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝
սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում.
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել: Հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնից:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ