Կուրսկի մարզի երկաթուղային կայարանի վրա հարվածից տուժածների թիվն աճել է
Ռուսաստան
Կուրսկի մարզի Լգով քաղաքի երկաթուղային կայարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է հինգի։ Այս մասին իր Telegram-յան ալիքում հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։
Նրա խոսքով՝ վերջին տվյալներով վիրավորվել է ևս մեկ երկաթուղու աշխատակից, սակայն նրան հոսպիտալացում չի պահանջվել։ Այսպիսով, հարձակման հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասել է հինգի։
Հուլիսի 20-ին ավելի վաղ Խինշտեյնը հայտնել էր, որ Լգովի երկաթուղային կայարանի վրա հարվածի հետևանքով վիրավորվել էր երկաթուղու չորս աշխատակից, որոնցից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նահանգապետի տեղեկություններով՝ հարձակման պահին կայարանը փակ էր ուղևորափոխադրումների համար, ուստի այնտեղ ուղևորներ չեն եղել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ