Գարիկ Խարլամովը պատմել է, թե ինչպես է երկու ամսում նիհարել 14 կիլոգրամով
Հասարակություն
Ռուս հումորիստ և Comedy Club հեռուստաշոուի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը բացահայտել է, թե ինչպես է կարողացել երկու ամսում ազատվել 14 կիլոգրամ ավելորդ քաշից։ Այս մասին նա պատմել է VK Fest երաժշտական փառատոնի ընթացքում, գրում է Super.ru-ն։
45-ամյա արտիստը կատակով նշել է, որ իր «հաջողության գաղտնիքը» բրոկոլին է, որն անվանել է «վատ ուտելիք»։ «Պարզապես կերեք վատ ուտելիք։ Օրինակ՝ բրոկոլի։ Այն ուտելուց հետո ամեն ինչ շատ արագ է դուրս գալիս, և դուք նիհարում եք», - կատակել է Խարլամովը։
Խարլամովն առաջին անգամ քաշի նվազեցման մասին խոսել էր դեռևս 2024 թվականի նոյեմբերին՝ նշելով, որ ցանկանում է նիհարել 10 կիլոգրամով, որպեսզի իրեն ավելի լավ զգա։ Այժմ նա հայտնել է, որ արդեն կարողացել է կորցնել 14 կիլոգրամ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ