Եմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մաս
Համաշխարհային Մամուլ
Եմենի հյուսիսը վերահսկող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու մասին։ Այս մասին հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, փոխանցում է Al Masirah-ը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի նավերի համար ծովային նավարկությունն արգելվում է՝ «շրջափակումին՝ շրջափակում» սկզբունքի համաձայն։ Սարիան ընդգծել է, որ սահմանափակումն ուժի մեջ է մտնում անմիջապես և ներկայացվում է որպես պատասխան քայլ Սանայի միջազգային օդանավակայանի նկատմամբ Սաուդյան Արաբիայի սահմանած շրջափակմանը։
Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին, հութիները հայտարարել էին, որ կրակ են բացել Եմենի օդային տարածքում գործող Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռների ուղղությամբ։ Նրանց պնդմամբ՝ սաուդյան ռազմական ավիացիան փորձել է խոչընդոտել իրանական քաղաքացիական ինքնաթիռի վայրէջքը Սանայի միջազգային օդանավակայանում, սակայն այդ փորձը ձախողվել է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ