Մեկ շաբաթում հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկները արձանագրել են շուրջ 20 հազար խախտում
Հասարակություն
Հուլիսի 13-20-ը Երևանի և մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների ընդհանուր 19 566 խախտում, որոնց թվում՝ 516 ոչ սթափ վարորդ։ Միայն մայրաքաղաքում արձանագրվել է 4203 խախտում, իսկ մարզերում՝ 15 363։
Երևանում հայտնաբերվել է 200 ոչ սթափ և 125՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարորդ։ Պարեկները նաև արձանագրել են 659 չամրակապված վարելու, 524՝ վարելիս ծխելու, 261՝ հեռախոսից օգտվելու և 25՝ առանց մանկական նստատեղի երեխա տեղափոխելու դեպք։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 142 ավտոմեքենա, իսկ տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 76 անձ։
Մարզերում արձանագրվել է 316 ոչ սթափ վարորդ, 360՝ առանց վարորդական իրավունքի, 4413՝ չամրակապված վարելու, 2685՝ արագության գերազանցման, 685՝ վարելիս հեռախոսից օգտվելու և 344՝ առանց մանկական նստատեղի երթևեկելու դեպք։ Հատուկ տարածք է տեղափոխվել 203 մեքենա, իսկ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 45 անձ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ