Նատալյա Ռոտենբերգը դատարանում պահանջում է իրեն ճանաչել Երևանի անշարժ գույքի իրական գնորդ
Հայաստան
Հայաստանի Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը դատարան է դիմել՝ ընդդեմ իր նախկին ամուսնու որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։
Factor TV-ի փոխանցմամբ՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկությունների համաձայն՝ Ռոտենբերգը պահանջում է իրեն ճանաչել Երևանի Հ. Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքի իրական գնորդ և կիրառել գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ շինծու գործարքի անվավերության հետևանքները։
Փաստաթղթերում որպես գնորդ նշված է Մաքսիմուս Տիգրանի Արզաքանցյանը, սակայն հայցվոր կողմը պնդում է, որ գույքի իրական գնորդը եղել է Նատալյա Սերգեյի Ռոտենբերգը։ Գործը մակագրվել է դատավոր Աշոտ Հովհաննիսյանին, որը այն ընդունել է վարույթ։
Նշված անշարժ գույքը ձեռք է բերվել 2024 թվականի մարտի 5-ին։ Ռոտենբերգի ներկայացուցիչը հայտնել է, որ այս փուլում գործի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակվի։
Հիշեցնենք՝ Նատալյա Ռոտենբերգն ու քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանը պաշտոնապես ամուսնալուծվել են հուլիսի 10-ին։ Ավելի վաղ Ռոտենբերգը իրավապահներին հաղորդում էր ներկայացրել՝ պնդելով, որ ամուսնության ընթացքում ենթարկվել է բռնության։ Դրա հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ Արզաքանցյանը հերքում է մեղադրանքները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ