Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրիում բռնկված հրդեհը՝ կանխելով հրդեհի տարածումը
Արտակարգ Պատահար
Հուլիսի 20-ին՝ ժամը 14։14-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Փանյան փողոցում այրվում են տնակներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փանյան փողոցի տնակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։14-ին, մարվել՝ 17։22-ին։ Այրվել են տնակի տանիքի մոտ 250 քմ և առաստաղի մոտ 20 քմ հատվածները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ