Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտի Փոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավար Դանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին ԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Կաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ 

Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ

Արտակարգ Պատահար

Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Զաքյան 4 շենքի բակում, արմատից փտած հաստաբուն ծառ է տապալվել։

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա»-ի, «Տրանս Գազ»-ի և Երևանի «ԳԳՄ»-ի աշխատակիցները՝ Երևանի «ԳԳՄ»-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի մեկ մարտական հաշվարկը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ծառի տապալման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վնասվել և կոտրվել են գազախողովակներ, էլեկտրական և ինտերնետի լարեր, երկաթե ճաղավանդակներ, վնասվել են նաև մի քանի ավտոմեքենաներ։Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Դեպքի մասին տեղեկացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ում հանձնարարականով արդեն դեպքի վայր է ժամանել փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ պետ Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ ասում էին. «Էս ծառի համար շատ ենք դիմել, որ գան հեռացնեն։ Անգամ այսօր ենք զանգել Երևանի քաղաքապետարան, որ եկեք ծառը կտրեք, քանի որ ակնհայտ երևում է, որ այն փտած է ու ամեն պահի կտապալվի։ Սակայն այս օր էլ ստացանք դարակազմիկ պատասխանը՝ տեղյակ ենք, մի բան կանենք, էն էլ բան չարեցին, որ էս օրը ընկավ։ Փառք ենք տալիս Աստծուն, որ մարդու բան չի եղել, բայց էն, որ ասում են՝ պապն ամեն անգամ փլավ չի ուտի, ակնհայտ է, որ նմանատիպ մի քանի վտանգավոր ծառեր շատ կան»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատանքներ չի կարող իրականացնել մինչև Բեգոյանի հիմնարկի աշխատակիցները ծառը չհեռացնեն, որից հետո կսկսեն իրենց գործողությունները, և կվերականգնվի գազամատակարարումը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համար
Ամենադիտված