ԻՀՊԿ-ն Քուվեյթում հարձակվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքերի անգարի վրա
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին, հաղորդում է Press TV-ն։
«Ալի ալ-Սալեմի ռազմաօդային բազայում MQ-9 անգար է հարվածվել, և մի քանի անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել կամ լուրջ վնասվել են», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրանը նաև ոչնչացրել է հեռահար ռադար, կապի կենտրոն, արբանյակային կապի համակարգեր և ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ռադար։
Հարձակումը տեղի է ունեցել ի պատասխան Իրանի տարածքում ԱՄՆ ռազմական նոր հարվածների: Ավելի վաղ՝ երկուշաբթիից երեքշաբթի գիշերը, իրանական լրատվամիջոցները հայտնել էին Բանդար Աբբասում, Սիրիկում, Չաբահարում, Քոնարակում, ինչպես նաև Սպահանում և Շիրազում տեղի ունեցած պայթյունների մասին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ