Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների
Աշխարհ
Իսրայելական բանակը գնդակոծել է հարավային Լիբանանի մի քանի թիրախային տարածքներ և պայթեցրել տներ ու ենթակառուցվածքներ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։
«Այսօր վաղ առավոտից իսրայելական բանակը ծանր հրետանիով գնդակոծում է հարավային Լիբանանի մի քանի տարածքներ», - ասել է աղբյուրը։
Աղբյուրի համաձայն՝ գնդակոծվել են Քֆար Թիբնիտ, Նաբաթիե ալ Ֆավքա, Ալի Թահեր բարձունքները, ինչպես նաև Անսար, Դոհաթ Քֆարուման և Էլ-Մանսուրի բնակավայրերը:
Աղբյուրը հավելել է, որ իսրայելական զինվորականները մի քանի հզոր պայթյուններ են իրականացրել բնակելի շենքերում և ենթակառուցվածքներում Քֆար Թիբնիտում և Զուտար ալ-Ղարբիայում։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական բանակը Զոտար ալ-Ղարբիայում մշտական դիրքեր չունի, սակայն զրահատեխնիկա պարբերաբար մտնում է քաղաք մինչև վեց կիլոմետր խորության վրա, որից հետո զինվորականները պայթեցնում են պայթուցիկներ և կրակ բացում գնդացիրներից։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)