Ռուսաստանի ռազմածովային նավը զորավարժություններ է անցկացրել Անգլիայի ափերի մոտ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հայտարարության համաձայն՝ Թագավորական նավատորմը հետևել է ռուսական ռազմանավի մարտական կրակոցների վարժանքներին, որոնք տեղի են ունեցել Անգլիայի Պլիմութ քաղաքից մոտավորապես 40 ծովային մղոն հարավ գտնվող միջազգային ջրերում։
«Ռուսական ռազմանավը, որը գտնվում է Թագավորական նավատորմի կողմից, երեկ մարտական կրակոցների վարժանքներ է անցկացրել Պլիմութ քաղաքից մոտավորապես 40 ծովային մղոն հարավ գտնվող միջազգային ջրերում։ Թագավորական նավատորմը հետևել է վարժանքների ողջ ընթացքում և շարունակում է ուշադիր հետևել նավի գործողություններին և պատրաստ է ապահովել Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության պաշտպանությունը», - ասվում է Sky News-ի կողմից մեջբերված հայտարարության մեջ։
Նշվում է, որ վարժանքների սկսվելուց առաջ ռուսական նավը տեղեկացրել է Թագավորական նավատորմի HMS Tyne պարեկային նավին կրակոցներ արձակելու իր մտադրության մասին և խնդրել է տեղափոխվել ավելի անվտանգ հեռավորություն, ինչը և կատարվել է։ Վարժանքը տևել է 30 րոպե։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ