Լեհաստանի պաշտպանության նախարարը Ուկրաինայի համար ծանր ձմեռ է կանխատեսել
Համաշխարհային Մամուլ
Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ Ուկրաինային առաջիկա ամիսներին, հատկապես աշնանն ու ձմռանը, բարդ իրավիճակ է սպասվում՝ հակաօդային պաշտպանության համակարգի մաշվածության պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարի խոսքով՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը զգալիորեն մաշված է, իսկ պաշտպանական արդյունաբերության արտադրական հնարավորությունները չեն համապատասխանում հակաօդային և հակահրթիռային պաշտպանության իրական պահանջներին։ Նա նաև աջակցել է Եվրոպայում հակաօդային պաշտպանության սպառազինության արտադրության ընդլայնման նախաձեռնությանը՝ նշելով, որ խոսքը հրթիռների արտադրության և հետագայում Ուկրաինա մատակարարման մասին է։
Ավելի վաղ Ուկրաինայի կոմունալ ծառայությունների սպառողների միության ղեկավար Օլեգ Պոպենկոն զգուշացրել էր, որ ձմռանը երկրի բնակիչները կարող են օրերով և նույնիսկ շաբաթներով մնալ առանց ջեռուցման և էլեկտրաէներգիայի։ Նման գնահատական էր հնչեցրել նաև Ուկրաինայի նոր վարչապետ Սերգեյ Կորեցկին՝ նշելով, որ առաջիկա ձմեռը կարող է ավելի դժվար լինել, քան նախորդը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ