Թուրքիայում հայտնել են Էրդողանի դեմ իրականացված մի շարք մահափորձերի մասին
Թուրքիա
Թուրքիայի պաշտպանության նախարարության կիբեռանվտանգության նախկին պատասխանատու, բրիգադի գեներալ Իբրահիմ Բյույուքբաշը հայտարարել է, որ Թուրքիայում արգելված ՖԵՏՕ կազմակերպությունը բազմիցս փորձել է մահափորձ կազմակերպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ ինչպես մինչև 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձը, այնպես էլ դրա ընթացքում։ Այս մասին հայտնում է Türkiye թերթը։
Բյույուքբաշի խոսքով՝ սկզբնական ծրագիրը նախատեսում էր հարձակումը ռազմական զորավարժությունների ժամանակ, սակայն հատուկ ծառայությունների կողմից կասկածելի հանգամանքներ բացահայտելուց հետո Էրդողանի մասնակցությունը միջոցառմանը չեղարկվել էր։ Ավելի ուշ, նրա պնդմամբ, իրավապահները տեղեկություններ էին ստացել, որ նախագահի սպանությունը նախատեսվում էր իրականացնել 1981 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության սցենարով։ Գեներալը նաև նշել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման գիշերը ևս փորձ է արվել սպանել Էրդողանին, սակայն նա նախապես լքել էր Մարմարիսի հյուրանոցը։ Ըստ Բյույուքբաշի՝ ՖԵՏՕ-ն քննարկել էր նաև օտարերկրյա ավիաընկերության ինքնաթիռում հարձակման տարբերակը։
2016 թվականի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել էր 253 մարդ, ավելի քան 2,2 հազար մարդ վիրավորվել էր։ Դրանից հետո թուրքական իշխանությունները լայնածավալ զտումներ էին իրականացրել պետական համակարգում՝ աշխատանքից ազատելով ավելի քան 100 հազար պետական ծառայողի, իսկ հեղաշրջման մասնակիցներից շատերը դատապարտվել էին ցմահ ազատազրկման։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ