Վայոց ձորում «BMW»-ն բախվել է ժայռին․ 29-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հուլիսի 21-ի վաղ առավոտյան Վայոց ձորի մարզում տեղի է ունեցել ավտովթար։ Ժամը 05։40-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում Վայոց ձորի բնակիչ 29-ամյա Եսթեր Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին։ Դեպքի մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի և համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները։
Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում կազմվել են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը