Փաստաբան․ ՄԱԿ-ի փորձագիտական խումբը քննության առարկա է դարձրել 109 անձի գործը
Հայաստան
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտնել է, որ ՄԱԿ-ի փորձագիտական խումբը Հայաստանի վերաբերյալ ներկայացված հաղորդակցության շրջանակում հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարվող առնվազն 109 անձի դեպքերը։
Սողոյանի խոսքով՝ դիմումը վերաբերում էր «Սրբազան պայքարի» գործին, մասնավորապես՝ «18 արդարների» նկատմամբ հարուցված «ահաբեկչության» մեղադրանքներին, սակայն ՄԱԿ-ի փորձագիտական խումբը ուսումնասիրության շրջանակն ընդլայնել է՝ ներառելով նաև ընդհանուր համատեքստը։
Փաստաբանը նաև մեջբերել է փորձագիտական խմբի գնահատականը, ըստ որի՝ մտահոգություն կա, որ իշխանությունների ձեռնարկած միջոցները կարող են չհամապատասխանել Հայաստանի մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)