Գիտնականը բացատրել է, թե ինչու է ուրիշի ափսեի ուտելիքն ավելի համեղ թվում
Հասարակություն
Ռուս հոգեբույժ և հետազոտող Վալենտին Սկրաբինը ներկայացրել է ուսումնասիրության արդյունքներ, որոնց համաձայն՝ մարդկանց մեծամասնության համար ուրիշի ափսեից վերցրած ուտելիքն ավելի համեղ է թվում, քան սեփականը։ Հետազոտությունը, որին մասնակցել է 120 կամավոր, հրապարակվել է Food Quality and Preference միջազգային գիտական հանդեսում, գրում է KP.RU-ն։
Փորձի ընթացքում մասնակիցներին առաջարկվել է համտեսել կարտոֆիլ ֆրի տարբեր իրավիճակներում՝ իրենց գնած բաժնից, նվեր ստացած բաժնից, առատաձեռն մարդու ափսեից վերցրած և դժկամությամբ կիսված բաժնից։ Արդյունքները ցույց են տվել, որ ամենահամեղը գնահատվել է այն ուտելիքը, որը վերցվել է այնպիսի մարդուց, ով առանձնապես չի ցանկացել կիսվել, մինչդեռ սեփական գնած բաժինը ստացել է ամենացածր գնահատականը։
Սկրաբինի խոսքով՝ այս երևույթը պայմանավորված է մի քանի հոգեբանական գործոններով։ Դրանց թվում են սահմանափակ ռեսուրսի ընկալումը, «արգելված պտղի» ազդեցությունը, ինչպես նաև մեղքի զգացողությունը, որը, հետազոտողի կարծիքով, երբեմն կարող է նույնիսկ ուժեղացնել հաճույքի զգացումը։ Նա նաև ենթադրել է, որ այստեղ դեր կարող է ունենալ մարդու մեջ պահպանված «որսորդի բնազդը», երբ դժվարությամբ ձեռք բերվածը ենթագիտակցորեն ավելի արժեքավոր է ընկալվում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ