Իսրայելը հայտարարել է, որ չի պատրաստվում միանալ ԱՄՆ-ի հարվածներին Իրանի դեմ
Համաշխարհային Մամուլ
Իսրայելը շահագրգռված չէ միանալու ԱՄՆ-ի ռազմական գործողություններին Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը, փոխանցում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը սահմանափակ բնույթ է կրում, Իսրայելի համար ընդունելի է։ «Մենք չենք ձգտում ներգրավվել այդ հակամարտության մեջ», - նշել է Սմոտրիչը՝ ընդգծելով, որ Իսրայելը չի ցանկանում ընդլայնել իր մասնակցությունը ստեղծված իրավիճակում։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իսրայելը փորձում է համոզել ԱՄՆ-ին վերսկսել Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ նպատակ ունենալով ավելի թուլացնել Իսլամական Հանրապետությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ