ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
Հասարակություն
Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, որտեղ ուսումնասիրել է բուժառուների իրավունքների ապահովման վիճակը և ծառայությունների կազմակերպումը։
Այցի ընթացքում ուշադրություն է դարձվել արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացմանը, զսպման միջոցների կիրառմանը, սանիտարահիգիենիկ պայմաններին, իրավաբանական օգնության հասանելիությանը և բուժառուների սոցիալական ներգրավվածության հնարավորություններին։ Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել նաև բուժառուների հետ։
Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև հաստատության աշխատակիցների աշխատանքային պայմաններին՝ ընդգծելով անվտանգ և արժանապատիվ աշխատանքային միջավայրի, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման կարևորությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ