Կինը մեղվափեթակների փոխարեն իր հողամասում հայտնաբերել է կրիպտոֆերմա
Հասարակություն
Տյումենի բնակչուհին իր հողամաս այցելելիս անսպասելի բացահայտում է արել․ սկզբում նա կարծել է, թե տարածքում մեղվափեթակներ են տեղադրված, սակայն հետագայում պարզվել է, որ դրանք կրիպտոարժույթի մայնինգի սարքեր են։ Այս մասին հայտնում է Baza Telegram-ալիքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կինը հողամասը գնել էր 2025 թվականին, սակայն ճանապարհների վատ վիճակի պատճառով երկար ժամանակ չէր այցելել այնտեղ։ Երբ վերջապես հասել է տեղ, նկատել է մի քանի ուղղանկյուն սարք, որոնք արտաքինից հիշեցրել են մեղվափեթակներ և միաժամանակ անընդհատ բզզացող ձայն են արձակել։ Սարքերի ներսը ստուգելուց հետո նա պարզել է, որ դրանք կրիպտոարժույթի մայնինգի համար նախատեսված սարքավորումներ են։
Թե ով է տեղադրել կրիպտոֆերման, առայժմ հայտնի չէ։ Կինը դիմել է ոստիկանություն, որի աշխատակիցները հողամասից առգրավել են սարքավորումները։ Նշվում է, որ նա էլեկտրաէներգիայի վճարների կտրուկ աճ չէր նկատել, քանի որ սարքավորումները միացված էին ընդհանուր էլեկտրացանցին, և ծախսերը բաշխվում էին մի քանի սպառողների միջև։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ