«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ին
Հայաստան
Սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքին ընդառաջ օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը։
Միջոցառմանը կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք կարողանում են առնվազն 25 կմ առանց դադարի հեծանիվ վարել։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է։
Մասնակիցները պետք է ունենան սեփական մեխանիկական հեծանիվ և ներկայացնեն անհրաժեշտ տվյալներն ու փաստաթղթերը։ Օգոստոսին նախատեսվում են նաև նախապատրաստական մարզումներ։
Կազմակերպիչները նշել են, որ արշավի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը և զարգացնել հեծանվային մշակույթը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ