Աղբատարը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Դ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի աղբատար մեքենայով Նուբարաշենի աղբավայրից դեպի Նուբարաշենի խճուղի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Նուբարաշենի գերեզմանների քարե պարսպին և հայտնվել գերեզմաններում՝ մասամբ բախվելով շիրմաքարին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է «KamAZ»-ի տեխնիկանական խնդիրը՝ հիմնականում արգելակների հետ կապված։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաշվեկշռում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ