ՊԵԿ-ը հայտնում է e-invoicing համակարգի աշխատանքի ժամանակավոր խափանումների մասին
Հայաստան
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում առկա են որոշակի խափանումներ։
Ըստ ՊԵԿ-ի՝ խնդիրը կապված է բջջային էլեկտրոնային ստորագրության գործընթացում առաջացող տեխնիկական դժվարությունների հետ։
Նշվում է, որ բջջային էլեկտրոնային ստորագրությունը սպասարկող կազմակերպությունը աշխատանքներ է իրականացնում համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։ ՊԵԿ-ը հայցել է հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ