Թաիլանդի վարչապետը Պեկինում սերենադ է երգել Չինաստանի վարչապետի համար
Համաշխարհային Մամուլ
Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը Պեկինում կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ կատարել է թայվանցի հայտնի երգչուհի Թերեզա Թենի «Tian Mi Mi» երգը՝ այն նվիրելով Չինաստանի վարչապետ Լի Ցյանին։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ կատարումը հնչել է Չարնվիրակուլի՝ Չինաստան կատարած առաջին պաշտոնական այցի ավարտին։ Այցի շրջանակում նա եղել է նաև Շանհայում, որտեղ հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Ընթրիքի ընթացքում արված լուսանկարներում երևում է, թե ինչպես է Թաիլանդի վարչապետը միկրոֆոնով կատարում երգը Թաիլանդի և Չինաստանի պետական դրոշների ֆոնին, մինչդեռ Լի Ցյանն ու մյուս պաշտոնյաները հետևում են ելույթին և ծափահարում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ