Հորդառատ անձրևներից հետո ասֆալտը սկսել է հալվել
Ռուսաստան
Եկատերինբուրգում Ուրալում տեղացած հորդառատ անձրևներից հետո ճանապարհների և մայթերի ասֆալտապատ ծածկույթը սկսել է փափկել և քայքայվել։ Այս մասին հայտնում է E1.RU Telegram-ալիքը։
Ականատեսների հրապարակած տեսանյութերում երևում է, որ ճանապարհի որոշ հատվածներում ասֆալտը փլուզվել է՝ առաջացնելով խոր փոսեր։ Նմանատիպ վնասներ են արձանագրվել նաև բնակելի համալիրներից մեկի հարակից սալիկապատ տարածքում։ Վտանգավոր հատվածները մասնագետներն արդեն առանձնացրել են նախազգուշացնող կոններով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկ քաղաքում հորդառատ տեղումների հետևանքով փողոցները հեղեղվել են, իսկ Լենինի փողոցում ջրի հոսքերը քշել են ասֆալտի մի մասը։ Ջրածածկման պատճառով որոշ բնակիչներ քաղաքում տեղաշարժվել են նավակներով և սափբորդներով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ