Գիտնականը զգուշացրել է Սիբիրում մեղուների զանգվածային անկման վտանգավոր հետևանքների մասին
Ռուսաստան
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենսաբանության և զարգացման ինստիտուտի ավագ գիտաշխատող, կենսաբան և մեղվաբույծ Դմիտրի Բոգուսլավսկին հայտարարել է, որ Սիբիրում մեղուների զանգվածային անկման հետևանքները շատ ավելի լուրջ են, քան պարզապես մեղրի արտադրության նվազումը։ Այս մասին նա խոսել է «Радио КП»-ի եթերում։
Մասնագետի խոսքով՝ մեղուները փոշոտում են ծաղկավոր բույսերի մեծ մասը, որոնցից կախված է բազմաթիվ միջատների, թռչունների, սողունների և կաթնասունների սննդային շղթան։ Նրա խոսքով՝ փոշոտիչների անհետացումը կարող է բացասաբար ազդել նաև մրգերի, բանջարեղենի, կերային և տեխնիկական մշակաբույսերի բերքատվության վրա, ինչը հետագայում կանդրադառնա սննդամթերքի արտադրության վրա։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կրասնոյարսկի երկրամասում ոչնչացել է շուրջ 30 միլիոն, իսկ Չելյաբինսկի մարզի Արգայաշի շրջանում՝ ավելի քան 5 միլիոն մեղու։ Բոգուսլավսկին նշել է, որ նման կորուստների պատճառ կարող էր լինել գյուղատնտեսական դաշտերի մշակումը առաջին և երկրորդ վտանգավորության դասի միջատասպաններով։ Նրա գնահատմամբ՝ վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանում մեղվաընտանիքների թիվը կրճատվել է գրեթե մեկ միլիոնով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ