Հայաստանն ու Իտալիան քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արտաքին Քաղաքական
ՀՀ կառավարության՝ հայկական ընկերությունների եվրոպական շուկաներ մուտք գործելու աջակցության ծրագրի շրջանակում Վենետիկում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի, «Ներդրումային աջակցություն» կենտրոնի տնօրեն Գոհար Աբաջյանի, Վենետիկի գործարարների միության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, հայկական արտադրանքի առաջխաղացումը եվրոպական շուկաներում, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումն ու նոր բիզնես հնարավորությունների ստեղծումը։
Այնուհետև հայկական պատվիրակությանը ընդունել է Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական ու ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել