Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի «Արծվաբույն» տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն
Հասարակություն
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին այցելել է Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում գործող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության «Արծվաբույն» տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն։ Այս մասին հայտում են ՄԻՊ գրասենյակից:
Պաշտպանը, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Երվանդ Մխիթարյանի և կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Պողոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել է հաստատության պայմաններին, մատուցվող խնամքի և սոցիալական ծառայություններին, շահառուների աջակցության ծրագրերին, ինչպես նաև կենտրոնի գործունեության ընթացքում առկա խնդիրներին ու աշխատակիցների աշխատանքային պայմաններին։
Անահիտ Մանասյանը կարևորել է տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումը՝ ընդգծելով, որ համապատասխան ծառայությունները պետք է հիմնված լինեն մարդու արժանապատվության, հավասարության և անհատական մոտեցման սկզբունքների վրա։ Պաշտպանը հանդիպել է նաև կենտրոնի շահառուների հետ՝ լսելով նրանց մտահոգություններն ու առաջարկները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական աջակցության, խնամքի, առողջապահական ծառայությունների հասանելիության և տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արդյունավետ իրացման հետ կապված հարցեր։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ