Կոնգոյում Էբոլայից մեկ օրում մահացել է 37 մարդ
Աշխարհ
Կոնգոյում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 930-ը, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Համաճարակի սկզբից ի վեր գրանցվել է ընդհանուր 2344 վարակման դեպք։
Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 37 հիվանդ, ինչը համաճարակի ընթացքում մեկ օրվա ամենաբարձր մահացության ցուցանիշներից է։
Մայիսի 15-ին երկրի արևելքում հայտարարված համաճարակն արդեն համարվում է Էբոլայի պատմության մեջ ամենաարագ տարածվող բռնկումներից մեկը։ Մասնագետների գնահատմամբ՝ իրական զոհերի թիվը կարող է զգալիորեն գերազանցել պաշտոնական տվյալները։
Համաճարակը պայմանավորված է Բունդիբուգյո շտամով, որի դեմ առայժմ հաստատված պատվաստանյութ կամ հատուկ բուժում չկա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ