Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջուր»-ի անկախ տեխնիկական աուդիտի պայմանագրի դրույթները
Հասարակություն
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2022-2031 թվականների կատարողական ցուցանիշների գնահատման նպատակով իրականացվելիք անկախ տեխնիկական աուդիտի պայմանագրի դրույթները։ Քննարկումը վարել է կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ «Դեկոն Ինթերնեյշնել» ՍՊԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Անկախ տեխնիկական աուդիտի նպատակն է գնահատել ընկերության կողմից մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը պայմանագրով սահմանված կատարողական ցուցանիշներին։
Գնահատվելու են մատակարարվող ջրի որակը, ջրամատակարարման շարունակականությունը, չհաշվառվող ջրի մակարդակը և բաժանորդների գոհունակությունը։ Այդ նպատակով նախատեսվում է նաև իրականացնել բաժանորդների պատահական ընտրանքով հարցումներ։
Աուդիտի արդյունքները հիմք կծառայեն «Վեոլիա Ջուր»-ի գործունեության գնահատման համար, իսկ պայմանագրով նախատեսված ցուցանիշների չապահովման դեպքում՝ նաև տույժերի և պատասխանատվության այլ միջոցների կիրառման համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ