Վահագն Հովակիմյան․ «2026-ի ԱԺ ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ»
Հայաստան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին անցկացված Ազգային ժողովի ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ։
Նրա խոսքով՝ նախորդ բոլոր ընտրությունների համեմատ այս ընտրությունների ընթացքում արձանագրված թերությունները զգալիորեն քիչ են եղել։
Հովակիմյանը նշել է, որ լարվածությունը հիմնականում պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ քաղաքական ուժերից մեկի՝ ընտրական շեմը հաղթահարելու հարցը եղել է շատ զգայուն իրավիճակում։
ԿԸՀ նախագահը կրկնել է, որ 2026 թվականի ԱԺ ընտրությունները տեխնիկական խնդիրների և թերացումների առումով մինչ այս անցկացված ընտրությունների համեմատությամբ եղել են լավագույնը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ