ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Աշխարհ
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում քննարկել են Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառման հնարավորությունը։ Քննարկումների առանցքում եղել են էներգետիկ ոլորտը, ֆինանսական գործարքները և Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմի» գործունեության սահմանափակումը։
ԵՄ պաշտոնյաները նշել են, որ նոր միջոցների նպատակը Մոսկվայի վրա քաղաքական և տնտեսական ճնշման ուժեղացումն է՝ Ուկրաինայում պատերազմի շարունակման ֆոնին։ Վերջնական որոշման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)