ԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին
Աշխարհ
ԱՄՆ-ն գիշերը նոր ավիահարվածներ է հասցրել Իրանի մի շարք շրջանների։ Այդ մասին հաղորդել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Հրամանատարության հայտարարության համաձայն՝ թիրախավորվել են իրանական ռազմական կառավարման կենտրոնները, ռազմածովային ուժերի օբյեկտները, ավիացիոն անգարները, անօդաչու թռչող սարքերի պահեստները, ինչպես նաև ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները։
Իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ Թեհրանում ողջ գիշեր գործել են հակաօդային պաշտպանության համակարգերը՝ արձագանքելով օդային սպառնալիքներին։
Բուշերի նահանգապետը հայտնել է, որ նահանգի երկու շրջան ենթարկվել է հարվածների։ Նախնական տվյալներով՝ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Հաղորդվում է նաև, որ հարվածներ են արձանագրվել Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգում, ինչպես նաև Թավրիզ և Բեհբեհան քաղաքներում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ