Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում 

Մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարար

Հասարակություն

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Ներկա են գտնվել Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին կիսամյակում վարչության կողմից գրանցվել է հանցագործության 174 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 17,6 տոկոսով։ Նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները, միաժամանակ աճել են մարդու դեմ ուղղված, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունները։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններն ամբողջությամբ բացահայտվել են։

Ընդհանուր պատկերում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 237 դեպք, որից բացահայտվել է 182-ը․ բացահայտման արդյունավետությունը՝ 76,8 տոկոս։ Հրազենի գործադրմամբ հանցագործության դեպքեր չեն արձանագրվել։

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում գրանցված հանցագործության դեպքերը առաջին կիսամյակի արդյունքներով նվազել են։ Արձանագրված 149 հանցագործության դեպքից բացահայտվել է 117-ը։ Բացահայտման արդյունավետությունը՝ 78,5 տոկոս։ Նվազել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։

Հանցավորության մակարդակի նվազում է արձանագրվել նաև Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպասարկվող տարածքում։ Գրանցվել է հանցագործության 140 դեպք, բացահայտվել՝ 99-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ կազմելով 70,7 տոկոս։ Նվազել սեփականության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։

Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում գրանցվել է հանցագործության 118 դեպք, որից բացահայտվել է 91-ը․ Ինչպես նախորդ երկու տարիներին՝ բացահայտման արդյունավետության ցուցանիշն աճել է․ առաջին կիսամյակի արդյունքներով բացահայտումներն աճել է 11 տոկոսով։ Նվազել են սեփականության, տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։

Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 59 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմել՝ 27986 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 392-ով ավելի։ Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերի և մարմնական վնասվածք ստացածների ցուցանիշները։

Ամփոփելով ներկայացված արդյունքները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզի ստորաբաժանումներին կատարված աշխատանքի համար։ Միաժամանակ նախարարը նշել է, որ մի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ապահովել առավել չափելի ցուցանիշներ։

Հաշվի առնելով, որ Տավուշը Հայաստանի ամենամեծ անտառածածկ մարզերից է՝ նախարարն առանձնահատուկ խիստ հանձնարարականներ է տվել ապօրինի անտառահատումների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ։ Հանձնարարվել է առավել սերտ համագործակցել բնապահպանական ոլորտի պատասխանատու կառույցների, այդ թվում՝ Էկոպարեկային ծառայության հետ՝ գործադրելով բոլոր անհրաժեշտ միջոցները ապօրինի անտառահատումների դեպքերը բացառելու համար։

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է ակտիվացնել ինչպես դրանց հայտնաբերմանն ու առգրավմանն ուղղված օպերատիվ աշխատանքը, այնպես էլ բնակչության շրջանում իրականացվող բացատրական և կանխարգելիչ միջոցառումները՝ խրախուսելով ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումը։

Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը հանձնարարել է յուրաքանչյուր նման դեպքի նկատմամբ ցուցաբերել անհետաձգելի և համակողմանի արձագանք՝ ապահովելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։

Սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հաղորդում պետք է արժանանա անհապաղ և մասնագիտական արձագանքի՝ ապահովելով դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտումն ու տուժողների իրավունքների պատշաճ պաշտպանությունը։

Գողությունների բացահայտման ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքը, բարձրացնել բացահայտման արդյունավետությունը և առավել նպատակային օգտագործել առկա գործիքակազմն ու տեղեկատվական հնարավորությունները։

Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի կանխարգելման և դրանց արձագանքման մասով տրվել են հստակ հանձնարարականներ՝ ուժեղացնելու ռիսկերի վաղ գնահատումը, ապահովելու տուժողների պաշտպանությունը և խորացնելու համապատասխան մարմինների հետ համագործակցությունը։

Պարեկային ծառայությանը հանձնարարվել է շարունակել ակտիվ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ ճանապարհային երթևեկության կազմակերպման, վտանգավոր հատվածների հայտնաբերման, ճանապարհային նշանների և գծանշումների բարելավման, ինչպես նաև երթևեկության անվտանգության բարձրացման ուղղություններով։ Վարչական ակտերի կազմման և դրանց բողոքարկման գործընթացների վերաբերյալ նախարարը կարևորել է յուրաքանչյուր որոշման իրավական հիմնավորվածությունն ու փաստական ճշգրտությունը։

Հանձնարարվել է Ոստիկանության տարբեր ծառայությունների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ՝ հատկապես բակային տարածքներում, գյուղական և սահմանամերձ բնակավայրերում, ինչպես նաև զբոսաշրջային ակտիվություն ունեցող հատվածներում։ Այդ աշխատանքները պետք է լինեն թիրախային, կանխարգելիչ և ուղղված հանրային կարգի ու անվտանգության ապահովմանը։

Նախարարը կարևորել է նաև անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը՝ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարելով մշտապես ուշադրության կենտրոնում պահել ծառայողների կարգապահությունը, մասնագիտական պատրաստվածությունը, աշխատանքային մթնոլորտը և ծառայության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ առաջիկա ժամանակահատվածում ակնկալվում են առավել հասցեական, համակարգված և չափելի արդյունքներ՝ հատկապես հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ու բնակչության հետ արդյունավետ աշխատանքի ուղղություններով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետ
Ամենադիտված