ԱՄՆ-ը լուրջ չի համարում Իրանի բանակցություններ վարելու մտադրությունը
Աշխարհ
Թեհրանը դիմել է Վաշինգտոնին՝ զինված հակամարտության կարգավորման բանակցությունների հարցով, սակայն ԱՄՆ-ը չի կարծում, որ Իրանը լուրջ է վերաբերվում դրան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։
«Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ միջնորդների միջոցով՝ աշխարհի այդ հատվածում տեղի ունեցողի շուրջ տարաձայնությունների լուծման շուրջ բանակցելու համար։ Խնդիրն այն է, որ նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին», - պնդել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ եթե Թեհրանը ցուցաբերի «լուրջ նվիրվածություն» բանակցություններին, Վաշինգտոնը նույնը կանի։ Հակառակ դեպքում, Միացյալ Նահանգները «կանի անհրաժեշտ ամեն ինչ՝ իր և իր դաշնակիցների շահերը պաշտպանելու համար», - հավելել է պետքարտուղարը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ