WSJ. Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել է Սաուդյան Արաբիայի խաղաղ միջուկային ծրագրին Վաշինգտոնի աջակցության վերաբերյալ համաձայնագիրը, հաղորդում է The Wall Street Journal-ը։
30-ամյա համաձայնագիրը նախատեսում է տասնյակ միլիարդավոր դոլարների հատկացում։ Ամերիկյան ընկերությունները կարևոր դեր կխաղան միջուկային ենթակառուցվածքների զարգացման գործում։ Համաձայնագրի հիմնական դրույթը Սաուդյան Արաբիայում ուրանի հարստացման կայանի կառուցումն է, եթե կողմերը նման քայլը արդարացված համարեն։
Գործարքը, ինչպես սպասվում է, առաջիկա օրերին կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը։
CNN-ը նախկինում հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը նախնական հավանություն է տվել համաձայնագրին։ Համաձայնագիրը ներառում է որոշակի սահմանափակումներ, սակայն թե դրանք կոնկրետ ինչ կլինեն, դեռևս պարզ չէ։
CNN-ը ընդգծել է, որ փաստաթղթի նախագիծը չի պարտավորեցնում Թագավորությանը ստորագրել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ կնքված երաշխիքների համաձայնագրի լրացուցիչ արձանագրություն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ