Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
Հասարակություն
Հուլիսի 21-ին՝ ժամը 20։05-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծովակ բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող անասնակերի փայտաշեն պահեստում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։09-ին, մարվել՝ հուլիսի 22-ին, ժամը 00։45-ին։ Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ