Քոլեջների ընդունելության հայտագրման ժամկետը երկարաձգվել է
Գիտություն և Մշակույթ
ԿԳՄՍ նախարարությունը մեկ շաբաթով երկարաձգել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրման ժամկետը։
Ոլորտային մասնագիտությունների (մշակույթ, արվեստ, սպորտ, բժշկություն) հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններինը՝ մինչև օգոստոսի 17-ը։ Ոլորտային մասնագիտությունների ընդունելության քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-15-ը։
Ընդունելությունն իրականացվում է ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ hayt-college.emis.am և my.emis.am հարթակների միջոցով։ Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ միաժամանակ ընտրելով անվճար և վճարովի ուսուցման տարբերակները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ