Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան փորձագիտական համաժողովը
Հայաստան
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի և Իրանի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներն ու փորձագետները։
Համաժողովի բացմանը մասնակցել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, իսկ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ընդգծել է, որ փորձագիտական համագործակցությունը կարող է նոր խթան հաղորդել երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։
Միջոցառման նպատակն է համադրել Երևանի և Թեհրանի մոտեցումները, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ և մշակել գործնական առաջարկություններ որոշում կայացնող մարմինների համար։ Քննարկումները վերաբերում են քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային զարգացումներին, իսկ արդյունքներով նախատեսվում է ձևավորել հայ-իրանական փորձագիտական համագործակցության հետագա ծրագրեր։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ