Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ որպես ամենամեծ միջուկային տերություններ, պետք է շարունակեն երկխոսությունը
Աշխարհ
Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, որպես աշխարհի ամենամեծ միջուկային տերություններ, չնայած իրենց տարաձայնություններին, պետք է պահպանեն երկխոսությունը. չհաղորդակցվելը անխոհեմ կլինի, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք մոլորակի ամենամեծ միջուկային տերություններն ենք։ Չհաղորդակցվելը անխոհեմ և անպատասխանատու կլինի։
Մենք պետք է պահպանենք հարաբերությունները Ռուսաստանի կառավարության հետ, նույնիսկ եթե ունենք ոլորտներ, որտեղ մենք համաձայն չենք», - ասել է նա լրագրողներին Մանիլայում ընթացող Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակներում։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)