RMF24. Լեհաստանում ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվն աճում է
Աշխարհ
Լեհաստանում ազգային և ռասայական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների թիվն աճում է, հաղորդում է RMF24 ռադիոկայանը՝ հղում անելով ոստիկանության վիճակագրությանը։
Այս վիճակագրության համաձայն՝ միայն շաբաթ և կիրակի օրերին երկրում գրանցվել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ատելության 14 դեպք, որոնց արդյունքում վիրավորվել է 18 մարդ։ Ոստիկանությունը ձերբակալել է յոթ կասկածյալի։ 10 դեպքում բռնությունն ուղղված է եղել Ուկրաինայի քաղաքացիների դեմ։ Մեկ զոհը Բելառուսից ամուսնական զույգ էր, իսկ մյուսը՝ Մավրիկիոսի քաղաքացի։
RMF24-ը հաղորդում է, որ օտարերկրացիները վիրավորվել և ծեծի են ենթարկվել առևտրի կենտրոններում, մթերային խանութներում, հասարակական տրանսպորտում և ավտոբուսի կանգառներում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ