Գեներալ Սկիբյուկը կդառնա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը
Աշխարհ
Գեներալ-մայոր Իգոր Սկիբյուկը կդառնա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
«Գեներալ-մայոր Իգոր Սկիբյուկը կդառնա Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետը», - ասվում է Զելենսկու Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Զելենսկու խոսքով՝ Սկիբյուկի թեկնածության հաստատմանը մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատին և Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Եվգենի Խմարան։
Ներկայումս Սկիբյուկը զբաղեցնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ