Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու 350-ամյակին
Գիտություն և Մշակույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 22–24-ը Մատենադարանում անցկացվում է Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթարյան միաբանության հիմնադիր, նշանավոր հոգևորական և գիտնական Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Կոնգրեսին մասնակցում են աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Կոնգրեսի բացմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերրանտին։ Իր ելույթում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հայագիտությունը կառավարության առաջնահերթ ուղղություններից է, և դրա զարգացումը պետք է հիմնված լինի միջազգային բարձր չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների վրա։ Նախարարի խոսքով՝ կոնգրեսն արդեն դարձել է ոլորտի զարգացման կարևոր ինստիտուցիոնալ հարթակ։
Կոնգրեսի շրջանակում Մատենադարանում բացվել է նաև Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հատուկ ցուցադրություն, նախատեսված են «1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցադրությունը, գրքատոն և հայագիտական նոր հրատարակությունների ներկայացում։ Մխիթար Սեբաստացու 350-ամյակը ներառված է ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի հոբելյանական միջոցառումների ցանկում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ