Վայոց ձորում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից ու մի քանի պտույտ շրջվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Հուլիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի 30-ամյա բնակիչ Գոռ Սուքիասյանը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Եղեգիս-Շատին ճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին, ապա մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ճանապարհից դուրս. հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում աշխատել են պարեկներ և քննչական խումբ։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ